Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
06.11.2012 | 11:48

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ

Իրավիճակի լրջությունը ստիպում է դիմել Ձեզ և ակնկալել Ձեր հեղինակավոր միջամտությունը։
Հայաստանի մշակութային նշանավոր կենտրոններից մեկը` Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, այսօր գտնվում է անհուսալի վիճակում։ Կրթօջախի երիտասարդ տնօրեն Նարեկ Առուշանյանի անժամանակ մահից հետո, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի «զարմանահրաշ» հրամանով, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Առուշանյանի այրին` Հայ օգնության միության (ՀՕՄ) գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը։
Շուտով կրթօջախի տնօրենի ընտրություններն են։ Եվ ակնհայտ է, որ Աննա Մնացականյանը պաշտոնակատար է նշանակվել կրթօջախի տնօրենի պաշտոնում «ընտրվելու» հեռանկարով։ Այս փաստը մեզ չէր անհանգստացնի, եթե կոպտորեն չոտնահարվեր տնօրենների ընտրության կարգը, որի համաձայն` այն կարող է ղեկավարել նվազագույնը հինգ տարվա մանկավարժական աշխատանքի փորձ ունեցողը։ Նաև այնպիսի մեկը, ով կերպարվեստի աշխարհից է, ծանոթ է նրա նրբություններին, խնդիրներին ու հոգսերին։ Աննա Մնացականյանը մասնագիտությամբ կիբեռնետիկ է։
Կա մտավախություն, որ կործանվում է մի հզոր արվեստի օջախ, որը, այս 91 տարիների ընթացքում ունենալով իր ավանդույթները, պետք է ղեկավարի պրոֆեսիոնալ մանկավարժ-նկարիչ։ Հիմնադրման օրից «Թերլեմեզյանը» եղել և մնում է բոլոր առաջավոր դեմքերի և հասարակության ուշադրության կենտրոնում, և այսօր հանցագործություն է հանդուրժել խնամակալական վերաբերմունքը այս բարձր կառույցի նկատմամբ։ Պետք է վերջ տալ պալատական-արքունական գործելակերպին։ Մի՞թե պետական կառույցը ժառանգաբար փոխանցվում է ամուսնուց կնոջը, իսկ հետո երևի թոռներին...
Այսպիսով, մեր խնդրանքն է` կանխել այս ապօրինի գործընթացը, հնարավորություն ընձեռել, որ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջն ունենա արժանի ղեկավար։

Հրայր ԳՐԻԳՈՐՅԱՆ - ՀՆՄ անդամ, պատվավոր պրոֆեսոր, ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր, ՀՀ մշակույթ նախարարության ոսկե մեդալակիր, Ֆ. Նանսենի հիմնադրամի ոսկե մեդալակիր, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ոսկե մեդալակիր և բազմաթիվ այլ մրցանակներ

Արման ԱՎԵՏԻՍՅԱՆ - Ջաջուռի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի վարիչ, «Մինաս» բարեգործական հիմնադրամի նախագահ

Ղազար ՄԻՐԶՈՅԱՆ - Աշխարհի հայ նկարիչ-ների միության համանախագահ

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ- ՀՆՄ անդամ, ԵԳՊԱ պրոֆեսոր

Գասպար ՄԵԼՔՈՆՅԱՆ - ՀՆՄ անդամ 1982-ից

Մերի ՊԱՏՎԱԿԱՆՅԱՆ - ՀՆՄ անդամ, արվեստաբան, ԵԳՊԱ միջազգային կապերի վարչության պետ, միջազգային արվեստ ասոցիացիայի անդամ

Մկրտիչ ՊԱՊՈՅԱՆ - ՀՆՄ անդամ

Մելիք ԱԶԱՐՅԱՆ - ՀՆՄ անդամ

Հարություն ԱՎԱԳՅԱՆ - ՀՆՄ անդամ, ԵԳՊԱ դասախոս (Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի նախկին ուսանող)

Վարդան ՏԵՊԻԿՅԱՆ - ՀՆՄ անդամ, ԵԳՊԱ դասախոս

Հայկ ՄԱԼԽԱՍՅԱՆ - գեղանկարիչ, ԵԳՊԱ դասախոս

Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ - ՀՆՄ անդամ, ԵԳՊԱ դասախոս («Թերլեմեզյանի» շրջանավարտ)

Բաց նամակին միացել են ևս 70 արվեստագետներ և ուսանողներ։

Դիտվել է՝ 4742

Մեկնաբանություններ